Չինաստանը մեկնաբանել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանը ուշի-ուշով հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը, չի ցանկանում լարվածության կրկին սրում և Իսրայելի և Իրանի միջև արագ հրադադարի հույս ունի, ըստ Xinhua-ի՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Չինացի դիվանագետը հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելի և Իրանի միջև համապարփակ հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությունը։
Փաստերն ապացուցուցում են, որ ռազմական միջոցները չեն կարող խաղաղություն բերել, և որ երկխոսությունն ու բանակցությունները խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհին են, շեշտել է խոսնակը։
Չինաստանը շահագրգիռ կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալ քաղաքական կարգավորման ճիշտ ուղուն։ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու համար, վստահեցրել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































