Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Abzas Media-ի լրագրողների և աշխատակիցների հանդեպ ընդունած խիստ դատավճիռները մտահոգիչ են, նշված է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ։
«Անկախ լրագրությունը կարևոր դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հանրային քննարկման ապահովման գործում։
Եվրոպական Միությունն Ադրբեջանին կոչ է անում հարգելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարելու միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկելու բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու համար։
ԵՄ-ն հանձնառու է շարունակելու մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Ադրբեջանի դատարանը դատապարտել է Ալիևների ընտանիքի բիզնեսը հետաքննած լրագրողներին։
AbzasMedia-ն հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Օրինակ՝ գործակալության լրագրողները պարզել էին, որ Զանգիլանի շրջանում բարձր տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցումն իրականացնում է նախագահի օգնականի եղբոր ընկերությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































