Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված երեխան. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանում վրաերթի է ենթարկվել մայրն իր անչափահաս երեխայի հետ:
MediaHub-ը ճշտեց, որ վրաերթի ենթարկված երեխան 9 տարեկան է։ «Երեխան ունի աջ սրունքի կոտրվածք, վաղը նրան կվիրահատեն»,- հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Ամենակարևորը՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված մայրն ու որդին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































