Գազ չի լինի հունիսի 23-ին և 24-ին՝ տասնյակ հասցեներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի մի շարք հասցեներում հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան, Ղարսի խճուղիների, Լալայան, Տեր-Գաբրիելյան, Օզանյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների, Մեծ Բերդ, Սևերսկի, Բանկի բանավան, Անտառտնտեսություն թաղամասերի, Առափի բնակավայրի հարավային հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































