Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրանի իշխանություններին կոչ են արել բանակցություններ սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Յոհան Վադեֆյուլը, Ժան-Նոել Բարոն և Դեյվիդ Լամմին կոչ են արել Իրանի իշխանություններին բանակցություններ սկսել՝ միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները մեղմելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Իրանին սկսել բանակցություններ, որոնք կհանգեցնեն համաձայնագրի, որը կլուծի նրա միջուկային ծրագրի հետ կապված բոլոր մտահոգությունները: Մենք պատրաստ ենք օգնել այս նպատակին հասնելուն՝ բոլոր կողմերի հետ համակարգված կերպով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև կոչ են արել Իրանին զերծ մնալ ցանկացած հետագա գործողություններից, որոնք կարող են անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































