Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էի․ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ում է
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը 3-ամյա պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Ֆուտբոլիստը պաշտոնապես ներկայացվել է որպես սերբական ակումբի խաղացող։ Վերջինս հանդես կգա 71 համարի խաղաշապիկով։
«Տպավորություններս շատ դրական են, եկել եմ մեծ ակումբ, որը մասնակցում է եվրոպական մրցաշարերին։ Գիտակցում եմ իմ վրա դրված պատասխանատվությունը։ Հուսով եմ՝ կարող եմ օգտակար լինել «Ցրվենա Զվեզդային»։ Թեպետ սա իմ առաջին օրն է այստեղ, արդեն ծանոթացել եմ թիմակիցներիս և մարզչական շտաբի հետ։
Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես սպասում էի։ Չեմ կարող օբյեկտիվորեն խոսել իմ ֆուտբոլային որակների մասին, դա թողնում եմ մարզչական շտաբի գնահատականին։ Թիմի հետ գլխավոր նպատակս Չեմպիոնների լիգան է»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերում «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































