Փոխնախագահ Վենս․ ԱՄՆ-ն «Իրանի հետ պատերազմի վիճակում չէ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
NBC News-ին տված կարճ հարցազրույցում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «Իրանի հետ պատերազմի մեջ չէ»։
«Մենք պատերազմի մեջ ենք նրա միջուկային հավակնությունների հետ», — ասել է նա։ Վենսը հրաժարվել է 100% վստահությամբ հաստատել, որ երկրի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Փոխարենը նա նշել է, որ ԱՄՆ-ն «հաջողությամբ դանդաղեցրել է» Իրանի միջուկային ծրագրի զարգացումը, և այժմ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կաշխատեն այդ ծրագրի «վերջնական» ապամոնտաժման ուղղությամբ։
Վենսը նաև նշել է, որ այժմ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի հակամարտության դիվանագիտական լուծում գտնել։
«Իրանցիները, պարզ է, պատերազմի մեջ մեծ հաջողություն չունեն։ Գուցե արժե հետևել նախագահ Թրամփի օրինակին և հնարավորություն տալ խաղաղությանը,— ասել է Վենսը։ — Եթե նրանք լուրջ են տրամադրված, ես ձեզ վստահեցնում եմ՝ ԱՄՆ նախագահն էլ է լուրջ»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































