Ղազախստանում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
TL-2000 փոքր ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի մայրաքաղաքի մոտակայքում: Հանրապետության տրանսպորտի նախարարության տվյալներով, դժբախտ պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Գերատեսչության տեղեկություններով, ողբերգությունը տեղի է ունեցել ժամը 11:30-ի սահմաններում՝ Ժոլաման օդանավակայանի տարածքում ուսումնամարզական թռիչք կատարելիս: Կործանված TL-2000-ը պատկանել է մասնավոր անձի: Նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ, երկուսն էլ զոհվել են, նշել են նախարարությունում:
Նախարարությունում ընդգծել են, որ դեպքի պատճառները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով, և գերատեսչության ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր:
TL-2000 ինքնաթիռը երկտեղանի միաշարժիչ մոնոպլան է, որն արտադրում է չեխական TL-Ultralight ընկերությունը: Ժոլաման օդանավակայանը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքից հյուսիս և հիմնականում օգտագործվում է որպես մասնավոր ավիացիայի բազա:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



