«Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե»
ԲԼՈԳ
«ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․
«Եկեղեցու վրա հարձակումները հանդիպում են սուր դիմադրության, և հասարակությունը կանգնել է Հայ առաքելական եկեղեցու կողքին:
Բոլորն էլ հիանալի հասկանում են, որ կուսակրոնության թեման պարզապես պատրվակ է, և Նիկոլ Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները:
Իսկ Սամվել Կարապետյանի ամոթալի կալանավորմամբ` թրքահաճո վարչախումբն անցավ բոլոր հնարավոր սահմանները: Սա Փաշինյանի ռեժիմի փլուզման սկիզբն է: Ակնհայտ է, որ նա անցել է բացահայտ
հանցավոր և ապօրինի քայլերի և անթաքույց փորձում է իր հրահանգներով, բայց իրավապահների ձեռքերով մարդկանց գլխին գործեր սարքել:
Դա ուղիղ ճանապարհ է դեպի իշխանազրկում: Հիմա Փաշինյանը հուսահատ քայլեր է անում, որպեսզի Էրդողանի առաջ այսօր ցույց տա, թե իբր իշխանություն ունի, բայց դա իր իշխանության տապալումն է լինելու»։




















































