Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացները, նրա կալանավորումը տարակուսելի են հանրության համար։ Իրավաբանները փորձում են հասկանալ, թե որ խոսքի կամ գործողության համար է այս ամենը տեղի ունենում գործարարի հետ, հասարակությունն ունի իր կարծիքը՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ հիմա բոլորն են մտածում այն հարցի շուրջ, թե ո՞րն է այս ամենի պատճառը։ «Ամեն ինչ շատ անհեթեթ է։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին» ձևակերպման պատճառով ինչ-որ քրեական գործ սարքել, դա նշանակում է՝ ցանկացած խոսքից կարելի է քրեական գործ սարքել։ Ասում են՝ սահմանադրական կարգի տապալման կոչ է։ Բայց Կարապետյանի հայտարարության մեջ որտե՞ղ է նշված այդ կոչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ տեղի ունեցող գործընթացի պատճառների մասով նա իր համար մի քանի գործոն է առանձնացրել։ «Առաջինը՝ գնում էր Թուրքիա, գուցե ցանկացել է ռուսական ազդեցության դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել։ Բնականաբար, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Ռուսաստանի ինչ-որ դերակատարություն այստեղ, և ցանկացած նման քայլ ինչ-որ առումով իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ողջունելի կլինի։ Հաջորդը Կարապետյանի կողմից Եկեղեցու պաշտպանությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենափոքր գործոնն է։ Երրորդը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործոնն է։ Դժվար է գուշակել, թե Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ է անցնում։ Օրինակ է բերում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա, եթե շատ պրիմիտիվ նայենք այս ամենին, գուցե նա մտածում է՝ փորձի ազգայնացնել ՀԷՑ-ը, հետո մեկ ուրիշին կվաճառի և բյուջեում գումար կհայտնվի։ Կես լուրջ, կես կատակ կարելի է նկատել, որ երբ այս ամենը տեղի էր ունենում, Աննա Հակոբյանը բացակայում էր, իսկ դա սովորաբար իր վրա վատ ազդեցություն է թողնում, նա ավելի դյուրագրգիռ է դառնում։ Այս ամենը մեկ կաթսայի մեջ դնենք, գումարենք, որ քաղաքական ուժերը ոչ ակտիվ վիճակում են, գուցե կարծում է, որ կարելի է տարբեր բաներ փորձարկել։ Ինչ-որ առումով, ըստ երևույթին, բնավորության հարց է, իր բնավորության մեջ կա միշտ ինչ-որ բան «սարքել», նույնիսկ ոչնչից ինչ-որ պատմություն սարքել՝ սկսած ժամանակին Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ակցիաներից, որոնք մեծ հաշվով անիմաստ պատմություններ էին, դատավորների ժամկետը լրացավ, իրենք ավտոմատ փոխվեցին։ Հիմա, օրինակ՝ փորձենք գնահատել տարիներ ի վեր Հրայր Թովմասյանի «հետևից ընկնելու» իմաստը։ Քրեական գործ չկա, Հրայր Թովմասյանը դատավոր է։ Փաշինյանը, կարծես, փորձում է ցույց տալ, որ ամենավերին արդարադատությունն է աշխարհի վրա, միայն ինքը գիտի՝ ճիշտը որն է, լավը որն է, կարծես փորձի ինքնահաստատվել՝ տեսաք, թե ինչ արեցի։ Իսկ արդյունքում սա աղմուկ էր, որ որևէ արդյունք չտվեց։ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանը ուշի ուշով հետևելու է գործընթացներին։ Իհարկե, իրավիճակը չի կարող հասնել ինչ-որ դատական վճռի այս ձևակերպման հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գուցե իշխանությունը սա անում է տեսարաններ ապահովելու, իր համար ցանկալի օրակարգեր ձևավորելու համար։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը մշտապես ունի սեփական աթոռը կորցնելու վախ։ «Պարբերաբար լսում ենք, որ հանրությանը կարևորից շեղելու օրակարգ կա, ու դրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Երբ նա «սարքում» է նման բաներ, ինչ-որ հարցեր ընկնում են հետին պլան, օրինակ՝ այցը Թուրքիա։ Այն այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց, գուցե սկզբից շեշտը դրա վրա կլիներ, բայց Եկեղեցու հետ տեղի ունեցողը, հետո Սամվել Կարապետյանի պատմությունը դա մղեցին երկրորդ պլան։ Ցավոք, խորհրդարանի վիճակը շատ տխուր է։ Նիկոլի հրահանգով իր պատգամավորները սկսում են ելույթ ունենալ, խոսում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, քննարկում են ինչ-որ մարդու, որ կարևոր բաներ է արել։ Այդտեղից փոքրոգության հոտ է գալիս, այսինքն՝ դու չկայացած մեկն ես, եթե վաղը պատգամավոր չլինես, փողոցում հարցնեն քո անուն-ազգանունը, մարդիկ չեն հիշի, թե դու ով ես, բայց գալիս ես ամբիոնի մոտ և մեծ-մեծ խոսում։

Դա բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են, դրանից ուրախանում են։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ճիշտ է ասում՝ կապ չունի, դա կլինի Սամվել Կարապետյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, եթե կայացած է, իրեն հարվածում են, որոշակի խավ կա, որի հոգին դրանից փառավորվում է»,-հավելում է նա։

Հարվածում են նաև Եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը շարունակվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են այն կարծիքները, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Կարծես Եկեղեցին են դիտարկում որպես իրենց ընդդիմացող վերջին ու ամենակարևոր օջախներից մեկը։ «Եկեղեցին ազգային կառույց է, սա միանշանակ է։ Բնականաբար, նա պետք է ասի, թե Եկեղեցու դեմ այս հարձակումները կապ չունեն Ադրբեջանի հետ։ Սահմանադրության փոփոխությունն էլ է, չէ՞, ասում, որ Ադրբեջանի հետ կապ չունի, բայց պիտի փոխենք, ու դրանից նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, հանենք։ Այստեղ խնդիրն այն է, որ Եկեղեցու գործունեությունը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Խաղաղության օրակարգի» հետ։ Իր պատկերացրած օրակարգն է ամեն ինչ անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ լինեն ու մտքներով չանցնի հարձակվել Հայաստանի վրա, ուժով հարց լուծել, քանի որ պետք չէ ուժով հարց լուծել, եթե կարելի է խոսելով լուծել։ Դա իր պատկերացումն է։ Նա բազմիցս խորհրդարանում ակնարկել է, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ արհեստական է, հիմնված այն արհեստածին վտանգի վրա, որ Թուրքիան կհարձակվի, դրա համար Հայաստանին պետք է պաշտպանի Ռուսաստանը, մենք էլ լինենք իր ֆորպոստը, կամակատարը և այլն։ Զուգահեռ նա գիտի, որ միշտ կլինեն ազգային հարցեր, որոնք կդրվեն իր առջև՝ Արցախը և այլն, եթե լինի սովորական վիճակ։ Ուստի, նա ցանկանում է ամբողջապես փոխել մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը և բերել, հանգեցնել նրան, որ Թուրքիան, Ադրբեջանը բարեկամ, հարևան պետություններ են, թող գնան, գան, ճանապարհներով անցնեն։ Մի որոշ ժամանակ «փախստականների վերադարձի» հարցը կդնի, հետո կասի՝ դե, առևտուր կլինի և այլն։ Աստիճանաբար Ռուսաստանն այստեղից կգնա, Արևմուտքը կուրախանա, կհրավիրի իրեն ամենատարբեր միջոցառումների։ Իր պատկերացրած «Խաղաղության օրակարգը» սա է, երբ ասում է՝ «ապագա կա», իր պատկերացրած ապագան այդպիսին է, երբ ասում է՝ 100-ամյակներ առաջ կապահովենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, նկատի ունի, որ կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կլինեն այնքան եղբայրական պետություններ, որ անհեթեթ կլինի մտածել, թե որևէ մեկը կարող է մյուսի վրա հարձակվել։ Ինչի՞ համար հարձակվել Հայաստանի վրա և ինչ-որ պատմություն սարքել, եթե Հայաստանը պատրաստ է քո ցանկությունները բավարարել՝ լինի ճանապարհ, փախստական, Արցախի կորուստ և այլն։ Եկեղեցին դիմադրում է սրան։ Վեհափառն արտերկրում խոսում է Արցախի մասին։ Դրա մասին շատ բացահայտ Աննա Հակոբյանն էր գրել՝ ի՞նչ գործ ունես՝ Շվեյցարիայում քննարկես անվտանգ վերադարձի հարց և այլն։ Եկեղեցին այն հարցերն է բարձրացնում, որոնք Փաշինյանի օրակարգի մեջ չեն տեղավորվում, այն օրակարգի, որը ձեռնտու է և՛ Փաշինյանին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եկեղեցու դեմ արշավն առաջին հերթին ձեռք է տալիս հենց Իլհամ Ալիևին։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ, իրոք, պայքարում է ռևանշիստական ուժերի դեմ։ Նա խորհրդարանում գլուխ է գովում, որ ոչ մի հրթիռ մեր վրայով չի թռչում, պատերազմ չի լինելու։ Նա ասել է, որ Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման հարց չկա։ Շատ լավ հասկանում է, որ այսօրվա վիճակով նրանց ներկայությունը, փոխադարձ պայմանագրերը Հայաստանի անվտանգության երաշխավորության մասն են կազմում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Որոշ զինծառայողներ տներ կստանան (տեսանյութ)Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. Մարուքյան