Իրաքի կրոնական առաջնորդը նախազգուշացրել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի կրոնական առաջնորդ այաթոլլա Ալի աս-Սսիթանին դատապարտել է Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հասցեին հնչած սպառնալիքները։ Համաձայն press.tv-ի փոխանցման, այաթոլլա աս-Սիսթանին ասել է, որ ցանկացած գործողություն ընդդեմ այաթոլլա Խամենեիի կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից եւ սկիզբ դնել համատարած քաոսի, որը միայն կավելացնի ցավն ու տառապանքը ռեգիոնի երկրներում եւ լրջորեն կհարվածի շահագրգիռ երկրների շահերին։
Al-Arabiya-ն էլ իր հերթին հայտնել էր, որ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քյազեմ Ղարիբաբադին նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ իրանա-իսրայելական ներկայիս առճակատմանը ուղիղ ներգրավումից։ «Եթե Միացյալ Նահանգները ամեն դեպքում ցանկանում են ներգրավվել եւ աջակցել Իսրայելին, ապա Իրանն այլ ելք չի ունենալու, քան օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դաս տալու եւ իրեն պաշտպանելու համար»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































