Արտակարգ դեպք՝ Երևանում, ջերմային այրվածքներnվ կենտրոն է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության թիվ 14 խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղի բոցով դեմքի զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, 8 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 34-ամյա Վազգեն Դ․-ն է, ում ընկերը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը Գրիբոյեդով փողոցի 25 հասցեում գտնվող «Արմենալ» ՓԲԸ-ի տարածքում բարձր լարման աղեղի ապամոնտաժում իրականանացնելու ժամանակ ինդիկատորի խափանման հետևանքով տեղի է ունեցել կարճ միացում, որի հետևանքով Վագզեն Դ․-ն ստացել է նշված մարմնական վնասվածքները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































