Արտակարգ դեպք, կինը պնդել է, որ մայրը մաhացել է բժիշկների՝ բավարար միջամտություն չցուցաբերելու հետևանքով․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ 2024թ. հոկտեմբերի 4-ին Կարինե Ա․-ի մայրը ըստ էպիկրիզի մահացել է «սրտի անբավարարվածություն» ախտորոշումից, սակայն ըստ նրա «Եղվարդ» բժշկական կենտրոնի բժիշկները մասնագիտական բավարար միջամտություն չեն ցուցաբերել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկության բժիշկները հասկանալով որ բուժառուն կարող է մահանալ, շտապօգնության մեքենայով ուղարկել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































