Բազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Ford Fiesta» և 24-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Մարինե Ն․-ն, 15-ամյա Լ․ Մ․-ն, 12-ամյա Վ․ Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Նվարդ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Հունիսի 17-18-ին տասնյակ հասցեներում ջուր չի լինի
2
Հունիսի 17-ին և 18-ին 24 ժամ ջուր չի լինելու
3
Դժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում
4
Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին
5
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած