Դատարանը ներկա պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. ակտի հրապարակման ժամի մասին տեղեկություն չկա.Կարապետյանի փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ. դատարանի ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չունենք»։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ Տիգրան Հակոբյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։
Փաստաբանը ենթադրեց, որ առաջիկա երկու ժամերի ընթացքում դատական ակտը կհրապարակվի։ Պատասխանելով լրագորղների հարցին այն մասին, թե ինչ տրամադրություն ուներ Սամվել Կարապետյանը, փաստաբանը պառասխանեց.
«Ինչպես միշտ՝ լավ։ Նա իր դիրքորոշումը հայտնել է մեղադրանի վերաբերյալ, նշել է, որ մեղադրանքն անհիմն է, հանցքանի մասին խոսելը առնվազն անլուրջ է»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































