Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը երկարաձգել է իր օդային տարածքի փակումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մեհդի Ռամեզանին, փոխանցում է SNN-ը։
Նշվում է, որ երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 18-ի՝ ժամը 14:00-ը (Երևանի ժամանակով՝ 14:30-ը):
Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այժմ լիովին վերահսկում է Իրանի օդային տարածքը։ Նա նշել է, որ Թեհրանը «երկինքը վերահսկելու լավ միջոցներ ուներ» և այլ պաշտպանական տեխնիկա, սակայն այն «չի համեմատվում Ամերիկայում հորինված, մշակված և արտադրվածի հետ»։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Հարություն առնող առյուծ» գործողությունը՝ հարվածելով Իրանի տարածքում գտնվող միջուկային և ռազմական օբյեկտներին: Հարվածները հասցվեցին միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև իրանցի գեներալների տեղակայման վայրերին:




















































