Միացյալ Նահանգները լուծարել է Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային խումբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ Reuters գործակալության երեք աղբյուրների՝ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի վրա ճնշման աշխատանքային միջգերատեսչական խումբ է ստեղծել գարնանը։ Դրանում ընդգրկված էին Ազգային անվտանգության խորհրդի, Ֆինանսների նախարարության, Պետքարտուղարության, Պենտագոնի և հետախուզության պաշտոնյաներ։
Նրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության դեմ միջոցներ մշակելն էր՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նախկին Խորհրդային Միության, Արևելյան Եվրոպայի և Ասիայի այն երկրների վրա ճնշման ուժեղացումը, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները և գումար վաստակել արտահանումից։
Սակայն մայիսի վերջին խմբի գործունեությունը գործնականում ավարտվել է։ Դրան նպաստել է Ուկրաինայի պատերազմին ներգրավված պետական պաշտոնյաների պաշտոնանկությունը։ Չի նշվում՝ արդյոք Դոնալդ Թրամփն անձամբ տեղյակ էր աշխատանքային խմբի ստեղծման և դրա լուծարման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































