Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեղծվել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք. Հայ դատ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․

  1. Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծավալապաշտական քաղաքականության պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնալիքի առաջ։ Իր այդ քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողություն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» անվան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնավորմամբ Հայաստանի որևէ տարածքի գրավման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրավունքի խախտում։
  2. Տարածաշրջանային էսկալացիայի վտանգը. Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունը ավելացնում է Հարավային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդությունը։ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արտերկրյա դաշնակիցների աջակցությամբ, մեծացնում է մտահոգությունը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասավորման անվան տակ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ հանդես գա, որպեսզի կանխվի նման որևէ ռազմական սադրանք։
  3. Կոչ միջազգային անհապաղ գործողությունների համար. Մենք դիմում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, հատկապես դրա Մինսկի խմբի համանախագահող պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին և հատկապես դրա հինգ մշտական անդամներին ու Եվրոպական Միությանը, ինչպես նաև Հայաստանի դաշնակից և գործընկեր պետություններին՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտությունները շահագործելու ցանկացած փորձ՝ Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները իրականացնելու նպատակով։ Դիվանագիտական ճնշումներ ու կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույնանման դիմումներով հանդես գալու և դիվանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին։
  4. Ռազմական ու դիվանագիտական բարձր մակարդակի աջակցության անհրաժեշտություն. Հայաստանը կարիք ունի իր դաշնակիցների ու գործընկերների ուժեղացված աջակցության՝ հնարավոր ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Մենք կոչ ենք անում բարեկամ պետություններին վերստին հաստատել իրենց հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ապահովելով անվտանգության միջոցառումներ, դիվանագիտական լուծումներ ու ռազմավարական գործընկերություն։

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հանձնառությանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու առաջնորդներին հաշվի առնել իրավիճակի լրջությունը, չանտեսել իրական սպառնալիքները և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում