Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին. սա նաև հակահայկական գործունեություն է. թյուրքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի վրա բազմակողմանի ճնշումը շարունակվում է: Ու որքան այն խորանա, այդքան ակտիվանալու են տարիներով աճեցված ու քողարկված գործող թուրք-ադրբեջանական պանթյուրքական խմբերը, որոնք ներսից փորձելու են պառակտել ու քայքայել իրանական պետությունը: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Ուստի պատահական չէ, որ այս օրերին թուրքական վերլուծական ու համացանցային տիրույթում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել Իրանի տարածքում ապրող թյուրքախոսների իրավունքների հարցը:
Կից նկարում այդպիսի մի օրինակ է. քարտեզը ներկայացնում է իբր Իրանի տարածքում ապրող թյուրքերին ու վերջիններիս դրոշները: Այս քարտեզը հրապարակել է թուրք ադմիրալ Ջիհաթ Յայջըի գլխավորած կենտրոնը: Վերջինս համարվում է ամենաազդեցիկ մտածողներից մեկը, ով նաև Թուրքիայի ծովային ռազմավարության` «Կապույտ հայրենիքի» (Mavi Vatan) դոկտրինի հեղինակն է:
Իրանը ներսից պառակտելու առաջնայնությունը «հատկացվում է» Իրանի հյուսիս-արևմուտքում ապրող թյուրքախոսներին, որոնց Բաքուն ու Անկարան կոչում են «հարավային ադրբեջանցիներ»:
Սա նաև հակահայկական գործունեություն է»,- գրել է նա:




















































