Մատիս Տելը «Բավարիայից» տեղափոխվել է «Տոտենհեմ». պաշտոնական
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Տոտենհեմը» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ 20-ամյա հարձակվող Մատիս Տելը «Բավարիայից» մշտական հիմունքներով միացել է ակումբին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականը։
Հունիսի 30-ին «Տոտենհեմում» վարձակալության ժամկետի ավարտից հետո ֆուտբոլիստը կկնքի աշխատանքային պայմանագիր։ Ավելի վաղ՝ փետրվարին, Տելը միացել էր «Տոտենհեմին» վարձակալական պայմանագրով՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը գնահատվում է մոտավորապես 35 միլիոն եվրո։
«Տոտենհեմի» կազմում Տելը մասնակցել է 20 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



