Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում․ Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․
Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց:
Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլ մեծ տարածաշրջանի համար:
Իհարկե, այս հիշատակումը չէի անում, որպեսզի դա կապեի Իրանի դեմ իսրայելական ագրեսիային:
Այստեղ խնդիրն այլ տեղ է: Եթե Իրանը եզակի կամ հիմնական երկրներից էր, ով փորձում էր կանխել ՀՀ-ի համար գլխավոր խնդիրներից մեկը` թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշվող միջանցքի գաղափարը, ապա ի՞նչ իրադարձությունյուններ են սպասվում առաջիկայում:
Իհարկե, ես չեմ ելնում այն դիրքից, որ միջանցքի թեման օրակարգից հանված էր, սակայն Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում:
Ռեգիոնում իր մեծ դերն ունի նաև ՌԴ-ն, սակայն Մոսկվան էլ մխրճված է ռուս-ուկրաինական թնջուկում և իրավիճակը նաև այս տեսանկյունից մեզ համար առավել վտանգավոր է դառնում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



