«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է հարվածների համար»․ Իսրայելի ՊԲ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է Իսրայելի հարվածների համար»․ Իսրայելի ՊԲ
«Թեհրանն այլևս պաշտպանված չէ, Իրանի մայրաքաղաքը խոցելի է Իսրայելի հարվածների համար», հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Ըստ հրեական պետության՝ ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումների ալիք են իրականացրել։ Ոչնչացվել է ավելի քան 150 թիրախ և 400 բաղադրիչ։ Գիշերը Թեհրանի վրայով գործել է 70 կործանիչ՝ հարվածելով ավելի քան 50 թիրախի, այդ թվում՝ հրթիռային կայանքների։
Իսրայելցի օդաչուները երկուսուկես ժամ անցկացրել են Թեհրանի երկնքում։ Գործողության սկզբից ի վեր քաղաքի վրայով ազատորեն գործել են տասնյակ ինքնաթիռներ։
Իսրայելի ՊԲ-ն ընդգծել է, որ սա մինչ օրս Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված ամենախորը հարձակումն է, և որ օդային գերակայությունը կկանխի ապագա սպառնալիքները։
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































