Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թվային հեռարձակման կցուրդ սարքերն արդեն Հայաստանում են և տրամադրվել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանցը»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:

«Այս պահին Հայաստանի բոլոր մարզերում ընթանում  է քաղաքացիների՝ սարքերի տրամադրման գործընթացը: Բաշխման գործընթացը սկսվել է հունվարի 21-ից: Միայն Երևանում, Արմավիրում  և Վայոց Ձորում սարքերը սկսել են բաշխվել փետրվարի 4-ից: Գործընթացը կավարտվի հավանաբար մարտի 1-ին , իսկ ավարտից հետո, անալոգային հեռարձակման դադարեցումից 10 օր առաջ, հանրությունը կիրազեկվի ամսաթվի մասին»,- նշեց Ամալյանը:

Նա հավելեց, որ ՀՀ Կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվելու համար ձեռք է բերվել թվային հեռարձակման 48 հազար 733  կցուրդ սարքեր, որից 2 հազարը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խնդրանքով հատկացվելու է ԼՂ սոցիալապես անապահով  մեր հայրենակիցներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ԽԱՊԿ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու Հայաստանում անապահով ընտանքիների թիվը:

«Նախարարության պատասխանում նշվում էր,որ կա 130 հազար անապահով ընտանիք: Մինչև վերջին ժամանակները խոսք էր գնում, որ 48 733 առաջին խմբաքանակն է , լինելու է 2-րդ և 3-րդ խմբաքանակը, բայց ցավոք այդպես չեղավ»,- ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ամալյանը պարզաբանեց, որ սարքերը բաշխվում են՝ հաշվի առնելով մարդու սոցիալապես անապահով լինելու աստիճանը:  Նա նաև հավելեց, որ մարզերում բացվելու են ապակոդավորող սարքերի սպասարկման կենտրոններ, որոնք պարտավորություն են ստանձնելու սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող սարքերը սպասարկել 5 օրում, հակառակ դեպքում մատակարարը ստիպված է լինելու բոլորովին նոր սարք տրամադրել հաճախորդին:

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն անցման ծրագրի համար նախատեսվող ծախսը կազմում է 16.9 մլն դոլար, որից 2.5 մլն նախատեսված է բացառապես սոցիալապեսանապահով ընտանիքների համար կցուրդ սարքերը ձեռք բերելու համար:

 

Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Առաջիկա եղանակը ՀայաստանումԾննդկանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով Երբ մի գյուտը կարող է արմատապես շատ բան փոխել. «Փաստ»Նավթավերամշակման գործարանում պայթյուն է եղելՄարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 մարտի). Մի խումբ քաղաքացիներ նստացույց են իրականացրել և փակել Երևանի որոշ փողոցներ. «Փաստ»Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ինչպես է 31-ամյա անվասայլակ օգտագործող տղամարդը մահակով հարվածում երեխային. ՏԵՍԱՆՅՈՒԹՓրկել ոչ շարքային Փաշինյանին. անկոտրում Կայան «ԵՄ նախընտրական դեսանտային ուժ» կուղարկի Հայաստան. «Փաստ»Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանՆիկոլ Փաշինյանը դավաճան է 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2023-ի մարտ․ Արմեն Աշոտյանի դիտարկումները Խաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Ամերիկացիները կփորձեն հայերի հաշվին ամրապնդել Ադրբեջանի դիրքերը. «Փաստ»Ադրբեջանի տարածքով պարարտանյութ և հնդկացորեն են Հայաստան ուղարկվել «Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Աշխարհի ամենաթունավոր հսկան․ ծանո՞թ ես ԿոմոդոյինՀայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 24-ի համար Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին. «Փաստ»«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ»Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ»Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը Կյանքից հեռացել է OnlyFans–ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան «Ոսկե գնդակի» ֆավորիտները ԱՄՆ-ն որոշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ամսաթիվը Հրդեհ թոնրատան տանիքում Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը» Հորմուզը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսոր չեն, ասել է Իրանի դեսպանը Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին