Ինչ է հայտնի Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարձակման մասին՝ այս պահի դրությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԶՈՒ-ն սկսել է Իսրայելի դեմ գործողություններ իրականացնել՝ ի պատասխան իրանական տարածքի հարվածներին։ Իսրայելի դեմ Իրանի պատասխան գործողությունը ստացել է «Ճշմարիտ խոստում» անվանումը;
Հաղորդվում է, որ պայթյուններ են որոտացել Թել Ավիվի վրա, ինչպես նաև Երուսաղեմում։ Իսրայելի շտապ բուժօգնության ծառայությունը հայտնել է Թել Ավիվի շրջանում հինգ տուժածների մասին։
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։
Իրանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել նաև Իսրայելի տարածքում տասնյակ թիրախների, ռազմական և ավիաբազաների ուղղությամբ։
Իսրայելի ղեկավարությունը պատերազմ է սկսել Իրանի հետ, Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա նրանց անվնաս մնալ, հայտնել է Իրանի գերագույն առաջնորդը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































