Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել ընդվզել իրենց կառավարության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի քաղաքացիներին կոչ է արել ոտքի ելնել իրենց կառավարության դեմ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի պայքարում խաղաղ բնակչության դեմ։
«Եկել է ժամանակը, որ դուք համախմբվեք ձեր դրոշի և ձեր պատմական ժառանգության շուրջ՝ պաշտպանելով ձեր ազատությունը չար և ճնշող ռեժիմից: Այն երբեք ավելի թույլ չի եղել: Սա ձեր հնարավորությունն է ոտքի կանգնելու և ձեր ձայնը լսելի դարձնելու համար», - ասել է Նեթանյահուն:
Նա հավելել է, որ Իրանի և Իսրայելի ժողովուրդները բարեկամներ են դեռ Կյուրոս Մեծի ժամանակներից (մ.թ.ա. 559-530 թթ.), և որ Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս իրանցի խաղաղ բնակչության դեմ չէ, այլ պայքարում է երկրի կառավարության դեմ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































