Ադրբեջանը կոչ է արել իր քաղաքացիներին չգնալ Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի Պետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա լարված անվտանգության իրավիճակի պատճառով, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Իսրայել ճանապարհորդելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ, իսկ ճանապարհորդողներին՝ ցուցաբերել ծայրահեղ զգույշություն։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
«Իսրայել Պետությունում ներկայումս գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խնդրվում է պահպանել անվտանգության կանոնները և գործել տեղական իշխանությունների կողմից տրված անվտանգության հրահանգներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք՝ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։ Իրանական կողմը հայտարարել է, որ կոշտ պատասխան հարավածներով հանդես կգա։




















































