Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն ՀՀ քաղաքացիների կողմից կամ իշխանությունների միջամտությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին:
Թեմի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որպես համազգային միասնության խորհրդանիշ, լիիրավ իրավունք ունի արձագանքելու այն իրադարձություններին, որոնք ունեն համազգային նշանակություն, և մասնակցելու այն գործընթացներին, որոնք ուղղված են հայ ժողովրդի և պետության առջև ծառացած լուրջ մարտահրավերների հաղթահարմանը։
Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում համազգային նշանակության բացառիկ եկեղեցական ժողովի ընթացքում՝ Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի աշխարհական և հոգևոր պատվիրակների մասնակցությամբ։
Սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կողմից կամ տեղական իշխանությունների միջամտությամբ։ Ընտրական գործընթացին մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի բոլոր թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ և աշխարհականներ։ Սա փաստում է, որ Սփյուռքը ունի առանցքային դեր և մասնակցություն Հայրապետի ընտրության գործընթացում»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































