Հիվանդությունը չի նահանջում, մահերի թիվը մտահոգիչ է. արյան քաղցկեղով հիվանդ հայ երեխաները պայքարում են, ծնողները՝ հրաշքի սպասում (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱմեն տարի փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի կամ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: Աշխարհում տարեկան մոտ 200 հազար երեխա հիվանդանում է առաջնային չարորակ ուռուցքով: Ամեն օր 250 երեխա է մահանում քաղցկեղից: Երեխաների դեպքում ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը:
Յոլյայի անվան արյունաբանական կենտրոնն է, այստեղ երեխաներն ու նրանց ծնողները խուսափում են տեսախցիկներից, բայց առանձնազրույցում պատմում են, որ հիվանդության դեմ պայքարի ճանապարհը քարքարոտ է, բայց հույսը չեն կորցնում, վստահ են. մասնագետներն ամեն ինչ անում են երեխաների առողջության համար:
Արյունաբանական կենտրոնում արյան քաղցկեղի տարբեր փուլերով 5500 հիվանդ կա գրանցված, նրանց շուրջ 30 տոկոսը 0-18 տարեկան են: Երեխաներից 167-ի մոտ հայտնաբերվել է լեյկոզ՝ աշխարհի ամենածանր և բուժման համար ամենաշատ միջոցները պահանջող հիվանդություններից մեկը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



