31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա երկու ձերբակալված անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։
Կա 2 ձերբակալված անձ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 11–ին, 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 2 անձի կողմից։ «Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,–գրել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































