64-ամյա տղամարդն ապօրինի զենք և ռազմամթերք է պահել․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է. Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։
Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ավան գյուղի 64-ամյա բնակիչն իր տանն ապօրինի պահում է զենք և ռազմամթերք:
Հունիսի 8-ին` 64-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 մմ տրամաչափի որսորդական հրազեն, օդաճնշիչ հրացան և 13 հատ 12 մմ տրամաչափի փամփուշտներ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:|
Հարդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ




















































