Մոսկվայի դատարանը տուգանել է Google-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի Տագանսկի շրջանի 422-րդ դատական տարածքի հաշտարար դատավորը Google-ին տուգանել է 200 հազար ռուբլով՝ տուգանքը չվճարելու համար, РИА Новости-ին հայտնել են դատարանում։
«Մոսկվա քաղաքի Տագանսկի շրջանի 422-րդ դատական տարածքի հաշտարար դատավորի որոշմամբ Google LLC-ն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.25-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մեջ և նշանակվել է վարչական տույժ՝ 200 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի տեսքով», - հայտնել է դատարանը։
Արձանագրությունը կազմվել է ընկերության նկատմամբ նախկինում նշանակված տուգանքը չվճարելու համար։ Դատարանը հրաժարվել է պարզաբանել՝ ինչ տուգանքի մասին է խոսքը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































