Մեկ որոնվող ողջ է, ներկայում կա 2 որոնվող, նրանք մայր և որդի են.Կամո Ցուցուլյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ-ից հայտնում են, որ Ճամբարակում միջգերատեսչական մակարդակով տարվում են անհրաժեշտ աշխատանքներ։
«Ճամբարակի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած գազի պայթյունի կապակցությամբ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները համատեղ իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ։
Միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, աշխատանքներ են տարվում տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կարիքն առաջանալու դեպքում կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ, ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Ցուցուլյանը ներկայացնում է վերջին տվյալները՝ Ճամբարակի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ. «3-րդ որոնվողը հայտնաբերվել է Երևան քաղաքում: Այսինքն՝ որոնվող աղջիկը, որը ենթադրաբար պետք է գտնվեր էստեղի շենք-շինությունում, պարզեցինք՝ անվնաս վիճակում է: Ներկայումս ունենք 2 որոնվող, նրանք մայր և որդի են»,- ասաց նա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































