ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինա են վերադարձվել 1,212 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ, չորեքշաբթի՝ հունիսի 11-ին, հայտնել է ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը։ Կիևին փոխանցվել են Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Կուրսկի մարզում զոհված զինվորների մարմինները։ Նշվում է, որ զոհված ուկրաինացի զինծառայողների ինքնությունը կպարզվի «հնարավորինս շուտ»։
Հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր։
Լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը և Ուկրաինան պարբերաբար փոխանակել են զոհվածների մարմիններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ: Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել մայիսի 16-ին, երբ Ուկրաինա են վերադարձվել 909 զոհված զինվորների մարմիններ, իսկ Ռուսաստանը ստացել է 34 զինվորի մարմիններ:




















































