Արարատ Միրզոյանը Սինգապուրի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիցցայում հանդիպում է ունեցել Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:
Արարատ Միրզոյանը և Վիվիան Բալակրիշնանը քննարկել են առևտրի, գործարար կապերի և մարդկանց միջև շփումների խրախուսման հնարավոր եղանակները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է խաղաղության օրակարգը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու շարունակական:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































