Ինչո՞ւ է մաքսայինն արգելել հայկական բեռնատարներին հատել հայ-վրացական սահմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր MediaHub-ն ահազանգ էր ստացել այն մասին, որ ՀՀ մաքսային ծառայությունները արգելել են հայկական կոնյակի արտահանումը` թույլ չտալով կոնյակով բարձված բեձնատարները հատեն հայ-վրացական սահմանն ու դուրս գան Հայաստանից:
Գրել էինք, որ մասնավորապես, Չարբախում գտնվող մաքսատանը հրաժարվել են ձևակերպել բեռն ու համապատասխան փաստաթղթերով ճանապարհել դեպի Ռուսաստան: Թե ինչով է սա բացատրվում՝ որևէ հիմնավորում չէր ներկայացվել:
Եվ ահա, կառույցը MediaHub-ին պարզաբանում է ներկայացրել.
"Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։ Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է ՝ մինչեւ կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումը անցակետից"։
Վահե Մակարյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































