Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կովի կաթի հիմքով ալկոհոլային «խաբեբա» խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետք չէ մտածել, որ բոլոր ալկոհոլային խմիչքները արդեն իսկ հորինված են մեր նախապապերի կողմից, իսկ մեր ժամանակներում մնացել է միայն դրանք կատարելագործել։ Իրականում «զրոյից»՝ լրիվ նոր բաղադրատոմսեր են հորինվում նույնիսկ հիմա։

Օրինակ՝ ծագող արևի երկրի՝ Ճապոնիայի բնակիչները բավականին հաջողակ են եղել այդ հարցում։ 2007 թվականին ճապոնական խանութներում հայտնվեց տարօրինակ ալկոհոլային խմիչք՝ գարեջուր, որի հիմքը կովի կաթն է։ Նման անսովոր արտադրանք ստեղծելու գաղափարը ծագել էր Հոկայդո կղզուց մի երիտասարդ ֆերմերի մտքում։ Նա ցանկանում էր օգտագործել այն ավելցուկային կաթը, որը առաջանում էր գերարտադրության և սպառման ծավալների անկման արդյունքում։ Ֆերմերն իր գաղափարն առաջարկեց Աբաշիրի գարեջրագործական ընկերությանը, որն արդեն հայտնի էր իր բազմազան գարեջրերով: Նման անսովոր գարեջուր պատրաստելու գաղափարը հետաքրքրեց ճապոնացի գարեջրագործներին, և նրանք որոշեցին թողարկել կաթնային գարեջրի շարք Bilk ապրանքանիշի ներքո (անգլերեն beer և milk՝ գարեջուր և կաթ բառերից):

Սակայն նախ անհրաժեշտ էր փոխել գարեջրի արտադրության ավանդական բաղադրատոմսը։ Դժվարությունն այն էր, որ կաթը ջրի բավականին վատ փոխարինող է։ Նրա եռման կետը ցածր է ջրից, նաև ունի օսլայի բարձր պարունակություն։ Ճապոնացիները լուծեցին այդ խնդիրը՝ կաթը տաքացնելով ոչ թե կրակի վրա, այլ տաք օդի հոսքի միջոցով։ Գայլուկը և գարեջրի խմորիչը ավելացվում են պահանջվող ջերմաստիճանում տաքացված կաթին, ապա որոշ ժամանակ թողնում են այդպես։ Աստիճանաբար, խմորման գործընթացի ընթացքում գարեջրի գույնը փոխվում է, և այն ձեռք է բերում հաճելի սուրճի երանգ։ Սառչելուց հետո ստացված ըմպելիքը գործնականում ոչնչով չի տարբերվում ավանդական ֆիլտրացված գարեջրից։ Ոչնչով, բացի համից։ Արտադրողը, ինչպես նաև նրանք, ովքեր փորձել են Բիլկը, պնդում են, որ այն ունի զարմանալի մրգային համ ու անսովոր հետհամ, և խորհուրդ են տալիս այն օգտագործել կաթնային շոկոլադի հետ։ Դա իսկապես անսովոր համադրություն է գարեջրի համար։ Քիչ հավանական է, որ Հոկայդո կղզուց դուրս Բիլկ հանդիպեք որևէ այլ տեղ։ Ճապոնիայից դուրս նման էկզոտիկ խմիչքների սիրահարներ չափազանց քիչ կան։ Բացի այդ, ճապոնացի կաթնավաճառները, ըստ երևույթին, լավ չեն տիրապետել անգլերենին։ Բանն այն է, որ bilk բառը անգլերենից թարգմանվում է որպես «խաբել» կամ «խաբեբա»։

Քիչ հավանական է, որ «խաբեբա» ապրանքանիշը լավ վաճառվի միջազգային ասպարեզում, առավել ևս, մեղմ ասած, ոչ այնքան ավանդական բաղադրատոմսը հաշվի առնելով։ Բայց նրանք, ովքեր լինում են Ճապոնիայում, ճիշտ կանեն, եթե փորձեն, չնայած այդ հրաշքն արժե մոտ 380 իեն։ Մի փոքր թանկ է, բայց էկզոտիկայի իսկական սիրահարների համար դա ոչինչ է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավորԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցըԶինվորն իր կյանքին վերջ է տվել անասնաֆերմայում. մանրամասներԻսպանական քաղաքում ցլերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվելԹրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանԳյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր Մեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Ազգային ժողովն ընդունել է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագիրը Ուշագրավ դիտարկում Հայաստանի «չորրորդ հանրապետության» մասինՌուսաստանում նշել են Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի ժամկետըՀայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ Լաչինում քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԱնկում ապրող Իրանը չի վճարում իր զինվորականների մեծ հատվածին, միևնույն ժամանակ uպանnւմ է ցուցարարներին, նույնիսկ երբ նրանք չեն բողոքում. Թրամփ Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ Եթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանՌուսաստանը շարունակում է բաց լինել հակամարտության խաղաղ կարգավորման համար․ Պեսկով Արևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջnցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath Իրականում ի՞նչ է կատարվում բանակումԿոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Ինչպիսի՞ն պետք է լինի հղիների հագուստը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»