Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են ուսումնամարզական հավաք անցկացնող «Շախտյոր»-ին
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը միացել են Անթալիայում ուսումնամարզական հավաքն անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ղազախական Sports.kz կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արթուր Եդիգարյանը 2 տարվա պայմանագիր էր կնքել «Ալաշկերտի» հետ: Արթուր Եդիգարյանը, 2013-14 մրցաշրջանում հանդես է եկել Ալմա Աթայի «Կայրաթում»:
Հովսեփյանի վերջին թիմը Դնեպրոձերժինսկի «Ստալն» էր, որի հետ անցած ամիս ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը:
Նշենք նաեւ, որ «Շախտյոր»-ում այս պահին ուժերն է փորձում նաեւ Ռոբերտ Արզումանյանը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



