Վթար՝ Կոտայքում, բախվել են «Ford Transit» ու «Subaru», վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին՝ կոտրելով այն, և եթե երկաթե արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան մոտ 200 մետր կգլորվեր ձորը:
Վարոդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Ford Transit»-ի վարոդը եղել է ոչ սթափ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































