Ֆրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական ընկերությունները մտադիր են անօդաչու սարքերի արտադրություն ձեռնարկել Ուկրաինայի տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։
«Խոսքը աննախադեպ գործընկերության մասին է. ավտոմեքենաներ արտադրող ֆրանսիական խոշոր ընկերությունը կսկսի համագործակցել պաշտպանական ոլորտում գործող ֆրանսիական փոքր ձեռնարկության հետ։ Նրանց խնդիրը կլինի ստեղծել արտադրական հզորություններ, որոնք թույլ կտան անօդաչու սարքեր արտադրել Ուկրաինայում»,-ասել է ֆրանսիացի նախարարը LCI հեռուստաալիքի եթերում։
Սեբաստիեն Լեկորնյուն չի հրապարակել ընկերությունների անունները և անօդաչու սարքերի տեսակները, որոնք նախատեսվում է արտադրել: Նա գտնում է, որ այս նախագծի շնորհիվ ֆրանսիական զինվորականները գործնական գիտելիքներ կստանան անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































