Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջերմուկ քաղաքում ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացնում էբոլոր մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին.
1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ
2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա
3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս
4-րդ տեղ՝ Սամուել Սևյան
Մրցաշարի մշտական աջակից «Չեսիֆայ» ընկերությունը մրցաշարի բոլոր մասնակիցներին տրամադրել է 2000 ԱՄՆ դոլարին համարժեք «Chessify Coin»։
Մրցանակները բաշխվել են ըստ մասնակիցների զբաղեցրած տեղերի.
Արավինդ Չիտհամբարամ՝ 350$
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 300$
Դմիտրի Կոլլարս՝ 250$
Սամուել Սևյան՝ 220$
Յոնաս Բյերե՝ 150$
Նոդիրբեկ Յակուբբոև՝ 150$
Քսյու Քսյանգու՝ 150$
Արամ Հակոբյան՝ 150$
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 150$
Բենիամին Գլեդուրա՝ 150$
Հետևեք մեզ՝ այստեղ




















































