Հայաստանի բասկետբոլի հավաքականն հաղթեց Կոստա Ռիկային
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում այսօր ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Բարձր արդյունավետ խաղ ցուցադրեց նաև Արտյոմ Թավակալյանը, ով վաստակել է 18 միավոր, կատարել 3 արդյունավետ փոխանցում, և 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Թիմերի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Գլենդելում: Խաղը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին):
Հետևեք մեզ՝ այստեղ




















































