Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես նկատեցիք, Հայ առաքելական եկեղեցու դեմ քարոզչա-պատերազմական գործողություններին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն... այո, վերադարձավ «նախկինների» թեմային, ի մասնավորի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Դե, պատահական չէին բազմաթիվ արձագանքները հայտնի սկետչի հանգվույն. «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ, քանի որ դա նորություն չէ: Կա շատ ավելի հատկանշական հանգամանք. ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ, բնականաբար, նրա քաղաքական շահերն սպասարկող սատելիտ քարոզիչները գերազանցապես առաջնորդվում են բամբասանքներով, «օդից կախված» մտացածին, մատնածուծ «լուրեր» տարածելով, կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ տիրաժավորելով: Սա է իրենց գործելակերպը, որը տարբեր փորձագետներ ավելի հակիրճ բնորոշում են որպես «գեբելսյան քարոզչություն»:

Ու նրանց համար նույնիսկ էական չէ, որ իրենց բոլոր ստերն ու կեղծիքները բավականին արագ բացահայտվում կամ «ջրվում» են, ինչպես եղավ նաև այս դեպքում: Հանրահայտ է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ մի դեպքում անձի մեղավորության հիմք չի կարող լինել: Ոչ պակաս հանրահայտ է, որ որևէ անձ կարող է մեղավոր ճանաչվել միմիայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բայց Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն բնորոշ գործելակերպը՝ թե՛ որպես խմբագիր է, թե՛ որպես կիսաընդդիմադիր պատգամավոր, ու անում է հայտարարություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն:

Կրկնում ենք՝ իրեն չի էլ հետաքրքրում, որ իր ասածները «միլիոն տոկոսանոց» սուտ են, որ 5 րոպեից իրականությունը ջրի երես է դուրս գալու: «Գեբելսյան քարոզչության» հաշվարկը շատ պարզ է ու ցինիկ: Հաշվարկն այն է, որ դաշտ նետելով ակնհայտ սուտ կամ աղաղակող կեղծիք՝ հույս ունեն, որ նախ՝ որոշակի զանգված ստին հավատալու է կամ «կուտն ուտելու» է, երկրորդ՝ դա «նստվածք» է տալու, երրորդ՝ դրա շուրջ քննարկումներ կծավալվեն, ինչը «թեման պահելու» խնդիր է նաև լուծում: Մյուս հաշվարկն այն է, որ ինչքան էլ հերքվի այդ ամենը, միևնույնն է, այն ազդեցությունը չի թողնելու, ինչքան հրապարակ նետված սուտը:

Առիթ ունեցել ենք նման տեխնոլոգիական հնարքներին, քարոզչական «զինանոցի» նմանօրինակ մեթոդներին ու դրանց նրբություններին անդրադառնալու, ուստի այս անգամ ընդամենը բավարարվենք նշելով, որ ակնհայտորեն, ինչքան ընտրությունները մոտենան, Փաշինյանի նմանօրինակ ջղաձգումներն ու մանիպուլյացիաները հաճախակի են դառնալու ու առավել ուժեղ է զլելու հին ու մաշված «սկավառակների» ձայնը: Նա էլի սկսելու է գոռգոռալ, բայց արդեն ոչ թե ավտոտնակների տանիքներից, այլ ԱԺ ամբիոնից, կառավարության նիստերում, առհասարակ, տեսադաշտում հայտնված ցանկացած միկրոֆոնի (բարձրախոսի) մոտ:

Սա էլ մի առանձնահատուկ նորություն չէ, քանի որ Փաշինյանի գործելակերպը հիմնականում դա է եղել: Բայց դրա հետ կապված կա բավականին կարևոր նրբություն: Տեսեք, եթե նախկինում, ասենք, 4-5, անգամ՝ 2-3 տարի առաջ, հատկապես սոցցանցերում լայն ու ագրեսիվ արձագանք էին ստանում Փաշինյանի ստահոդ հայտարարությունները, «նախկինների», «թալանի», «հատիկ-հատիկ հետ բերելու», «չպլստալու» ու նմանատիպ այլ մանիպուլ յացիաները, դրանք վերածվում էին քարոզչական արշավի, ապա հիմա, ինչպես ասվում է, «իրավիճակ է փոխվել»: Ու իրավիճակն այդ փոխվել է միանգամայն նկատելի չափով: Բավական է թեթև ուսումնասիրել սոցցանցերում նույնիսկ իշխանամերձ ու սատելիտների լրատվամիջոցների հրապարակումներն այդ թեմայով, ու ակնհայտ կդառնա, որ գրեթե 80-90 տոկոսով գերակշռում են հակադարձ մեկնաբանությունները: Ավելին, բոլոր այն «մեղադրանքները», որ նա ներկայացնում է «նախկիններին»՝ սկսյալ կոռուպցիայից ու թալանից, հանրությունը ավելի մեծ ծավալներով վերադարձնում է Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վաղուց անցել են «նախկիններին»: Դրան հավելում են նաև Արցախի կորուստը, անվտանգային լուրջ սպառնալիքները, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները հետևողականորեն կատարելը, տնտեսությունն ավիրելը և այլն: Ընդ որում, դրանք միայն հակադարձում որակելն ազնիվ չի լինի, մեծ թիվ են կազմում բավականին կոշտ, «պատկերավոր», «գունավոր» արտահայտությունները:

Իսկ դա արդեն հուշում է, որ Փաշինյանի սիրելի քարոզչական «գործիքները» կամ «ստախոսական աղաղակող ջղաձգումներն» այլևս արդյունավետ չեն, չեն աշխատում:

Փաշինյանն ինքն էլ է տեսնում, իհարկե, իր սիրելի «զենքերի» անարդյունավետությունն ու, բնականաբար, ծանոթ է նաև թե՛ Եկեղեցու, թե՛ իր քաղաքական հակառակորդների վարկանիշների վերաբերյալ հարցումների արդյունքներին: Ու դրանից էլ ավելի է բորբոքվում: Նրան երևի թվում է, որ եթե նորից կիրառի «հին, բարի» մանիպուլ յացիաների գործիքակազմը, իրեն կհաջողվի հետ բերել կորցրած վարկանիշը, ազդեցությունը: Նա, կարծում ենք, ինչպես լինում է շատ իշխանությունների հետ, սկսել է չընկալել փաստացի իրականությունը, նրան դեռևս թվում է, թե իրականությունն այն է, այն խեղաթյուրված պատկերն է, որ ինքն է ներկայացնում: Նա չի ընդունում ու չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իր ջղաձգումները, մանիպուլ յացիաներն արդեն ոչ միայն ձանձրացրել են հանրությանը, այլև մի զգալի մասի մոտ ոչինչ չեն հարուցում՝ զզվանքից բացի:

Ի դեպ, նաև այս կոնտեքստում ոչ պակաս հետաքրքիր էր ոչ միայն Մայր Աթոռի, այլև հանրության արձագանքը Եկեղեցու վրա հարձակումներին: Նախ՝ Եկեղեցին, այսպես ասենք, մնաց իր բարձրության վրա: Բնականաբար, չիջավ ու պետք էլ չէր իջնել ՔՊ-ի՝ անդրշրիշակային մակարդակին: Եթե ավելի պատկերավոր նկարագրենք իրավիճակը, ապա Եկեղեցին նախ մեծավարի ու մեծահոգաբար հնարավորություն տվեց, որ գիտակցաբար մոլորյալները «դարձի գալու» մասին խորհելու տեղ ունենան (որ հետո ասող չլինի, էլի, թե «ինչու չասացիք...»), կամ էլ՝ թողեցին, որ չարախոսներն իրենց չարության մեջ տապակվեն: Ու, կարծում ենք, դա ոչ պակաս հունից հանում է թե՛ Փաշինյանին, թե՛ նրա «sms»-ներով կառավարվող քպականներին:

Ավելին, բոլորը տեսան, որ հայերի գերակշիռ մասն իր Եկեղեցու կողքին է, Եկեղեցին՝ իր ժողովրդի ու հոգսերի հետ, ու շահերին, արժեքներին՝ տեր: Իսկ թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողքին, առավել ևս՝ թե ովքեր են սոցցանցային «նիկոլականները», մի առանձին թեմա է, հավատացեք՝ շատ «գունագեղ» թեմա՝ իրականությունը լիարժեք պատկերացնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան