Զախարովան քննադատել է Ստամբուլի բանակցությունները «անիմաստ» անվանողներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները «անիմաստ» համարել կարող են միայն նրանք, «ովքեր չունեն սիրտ կամ բանականություն»։ Այս մասին նա ասել է իտալական Byoblu հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ արձագանքելով արևմտյան մամուլում տարածված պնդումներին։
Զախարովայի խոսքով՝ Ստամբուլի բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել կարևոր մարդասիրական համաձայնություններ, մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել հազարավոր ռազմագերիների փոխանակման և 6 հազար ուկրաինացի զինծառայողների մարմինների վերադարձի շուրջ։ Նա շեշտել է, որ նման քայլերն արդեն իսկ հսկայական արժեք ունեն մարդկային կյանքի տեսանկյունից, հայտնում է Газета.ру-ն ։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ուշագրավ է, որ ուկրաինական կողմը, ըստ հրապարակումների, հրաժարվել է ընդունել զոհվածների մարմինները՝ իբր կապված ֆինանսական հատուցման բեռի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



