17 ոստիկան ազատվել է աշխատանքից․ ՆԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականի առաջին ամիսների տվյալներով՝ 10 ոստիկան է ազատվել աշխատանքից թմրամիջոց օգտագործելու հիմքում։ Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 2024թ․ տվյալներով՝ 17 ոստիկան ազատվել է աշխատանքից նույն հիմքով։
Նախարարն առաջարկել է օրինագիծ մշակել, ըստ որի՝ տարեկան մեկ անգամ ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանցնեն պարտադիր թեստավորում, իսկ վերադասի կասկածի դեպքում` հավելյալ անգամ (նախարարի հանձնարարականով)։
Նրա խոսքով՝ պատեհ պահն է նաև քննարկելու առհասարակ ուժային, իրավապահ, հանրային տարբեր ծառայություններում ստուգողական միջոցառումներ անցկացնելու հարցը։




















































