Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԲՀԿ-ն առաջադրելու է ՄԻՊ սեփական թեկնածուին` Մակար Եղիազարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

զգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կպաշտպանի պատգամավոր Զարուհի Փոտանջյանի թեկնածությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Մենք քննարկել ենք հարցը, խոսել ենք նաև տիկ ին Փոստանջյանի հետ: Մեր խմբակցությունը որոշում է կայացրել, որ հանձնաժողովում առաջարկելու և պաշտպանելու ենք Զարուհի Փոստաջյանի թեկնածությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգամավորը: Նրա խոսքով` Զարուհի Փոստանջյանը սկզբունքային քաղաքական գործիչ է, բացի այդ` կին է, իսկ դրանով լուծում կտրվի գենդերային հարցերի: 

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ընդգծեց, որ Փոստանջյանը երկար տարիներ աշխատանք է տանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` համագործակցելով քաղաքացիական հասարակության հետ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին: «Երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք հարցը ու որոշել առաջադրել Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Միգուցե նրա անունը ձեզ շատ բան չի ասում, բայց նա շատ պրոֆսիոնալ երիտասարդ է, ով միջազգային կառույցներում աշխատելու փորձ ունի: Նրանք են, որ կարող են հավուր պատշաճի իրականացնել մեր երկրի գլխավոր իրավապաշտպանի գործունեությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին ի պատասխան, թե ինչու չեն պաշտպանում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` ԲՀԿ-ական պատգամավորը ներկայացրեց իր անձնական մոտեցումը: «ՄԻՊ-ը պետք է լինի հնարավորինս անաչառ: Հարգելով Զարուհի Փոստանջյանի սկզբունքայնությունը` այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է լինի խիստ ընդգծված արմատական գործիչ և ոչ էլ ընդգված իշխանական գործիչ»,-նշեց Զոհրաբյանը` հավելելով, որ քաղաքականացված անձը չպետք է լինի այդ պաշտոնում:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ հայտնեց, որ ինքը Փոստանջյանին անձամբ խոստացել է քվեարկել նրա օգտին, եթե նա լինի թեկնածուների շարքում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ինքը կողմ է ՄԻՊ-ի պաշտոնում տեսնել Զարուհի Փոստանջյանին, բայց դեռ չեն որոշել մասնակցելու են քվեարկությանը, թե ոչ:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումներըհանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը:

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ