Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների կառավարման ավելի քան 7 տարում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջնային շարժիչ ուժը դարձել է ատելության ու թշնամանքի օրակարգը։ Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր իշխանության խնդիրը եղել է Հայաստանի ներսում թշնամիներ ու «մեղավորներ» մատնանշելը՝ իրենց ձախողումների մեղքն այլոց վրա բարդելու համար։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «մոդելը» հիմնված է ոչ թե ներառականության, երկխոսության, համախմբման և համակարգային բարեփոխումների վրա, այլ խորապես պառակտիչ, անհանդուրժողականություն սերմանող և մանիպուլ յատիվ գործելակերպի վրա, որի նպատակն է իշխանության պահպանումը՝ նույնիսկ արժեքային կապիտալի իսպառ կորուստի գնով։ Նման մոտեցումը մի կողմից թույլ է տալիս խուսափել կոնկրետ խնդիրների բովանդակային քննարկումից, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանություններին տալիս է մոբիլիզացիոն հնարավորություն՝ սեփական կողմնակիցներին պահելու մշտական սպառնալիքի զգացողության մեջ։

Բայց իշխանական քարոզչությունը այնպիսի հանգուցակետի է հասցրել հանրության ներսում բաժանարար գծերի անցկացումը, որ դա հասարակական ավելի լայն պառակտման պատճառ է դարձել։ Արդյունքում հասարակական կյանքը դարձել է մշտական կասկածի, բաժանման և անհանդուրժողականության միջավայր, որտեղ մի փոքր միջադեպն իսկ կարող է վերաճել լուրջ հակասության կամ բռնության։ Այլ կերպ ասած՝ անհանդուժողականության երևույթները պրոյեկտվում են նաև անհատական մակարդակով։ Եվ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է փոքր անհամաձայնությունը կամ վեճը մարդկանց միջև բռնության և ողբերգական հետևանքների պատճառ դարձել։

Այս պայմաններում բովանդակային քաղաքական դիսկուրսը՝ որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։ Ոչ միայն փակվում են քննարկման հարթակները, այլև փորձագետների, մտավորականների և ոլորտային մասնագետների ձայները լռեցվում են։ Իսկ երբ հնչում է քննադատություն որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնության նկատմամբ, այն անմիջապես հանդիպում է պիտակավորման ալիքի. քննադատն անվանվում է «նախկին», «խանգարող», «ռևանշիստ», «հինգերորդ շարասյուն» և այլն։ Արդյունքում ոչ միայն հանրային քննարկման դաշտն է ամայանում, այլև պետական համակարգն է մաքրվում ցանկացած այլախոհությունից՝ վերածվելով միայն «վերևից» առաջնորդվող և կուրորեն կատարող մեխանիզմի։ Իսկ առանց բազմակարծության, առանց գիտելիքի շրջանառության, առանց մասնագիտական վերլուծության պետական քաղաքականությունը վերածվում է կիսավերբալացված խրոնիկ աղմուկի, որի մեջ հանրային բովանդակություն չկա։

Բովանդակության բացակայությունը բերում է ևս մեկ վտանգավոր հետևանքի՝ հանրային համընդհանուր նահանջ քաղաքակրթության, ուղեղի ու մտածելու դաշտից։ Բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները այսօր կարող են իրենց թույլ տալ ոչ միայն գռեհիկ, փողոցային լեզվամտածողության արգասիքներ, այլև դրանք ներկայացնել իբրև «ժողովրդին մոտ» խոսք, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ իրենց խոսքը ցանկանում են հանրային շրջանառության առարկա դարձնել, ավելին՝ հանրությանը դարձնել որպես դրա սպառող ու կիրառող։ Կամ առնվազն այդպիսինների դաշտը մեծացնել, քանի որ չի կարելի ասել, թե մեր հանրության մեջ չկան հայհոյանքից ու նման մակարդակի՝ «դոգային» խոսքից հալվողներ: Երբ պաշտոնյան սկսում է խոսել «բեսեդկայի» կամ ցածրորակ սերիալի հերոսի պես, դա ազդում է հանրային գիտակցության վրա՝ իջեցնելով ընդհանուր լեզվամշակութային ընկալման շեմը, որտեղ արժանապատիվ լեզուն ընկալվում է որպես «ոչ պիտանի», իսկ փողոցային բառապաշարը՝ որպես «ակտուալ»։ Եթե նախկինում պետության ղեկավարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բառապաշարով հանդես գար, ապա անմիջապես կգամվեր անարգանքի սյունին, բայց հիմա ուրիշ է, «բան է փոխվել». հանրային արժեհամակարգն այնքան է դեգրադացվել, որ մարդկանց մի մասի համար ուղղակի գրավիչ է դարձել գռեհիկ ու հայհոյախառն բառապաշարը։ Ու նման արատավոր միտումը հատկապես խրախուսվում է սոցիալական ցանցերում։

Եթե որևէ ավանդ ունեցող մասնագետ կամ մտավորական տեսակետ հայտնի, նրան չեն լսի, իսկ եթե մի բլոգեր կամ իրեն քաղաքագետ հորջորջող ինչ-որ անձ, կամ թեկուզ հենց իրեն քաղաքական գործիչ հայտարարող մեկը, բովանդակային լուծումների մասով ոչինչ չասելով հանդերձ, հայհոյանքներով համեմված, ստորին մակարդակի բառապաշարով վիրավորի տարբեր մարդկանց, իսկույն ֆավորիտ կարող է դառնալ՝ շատ արագ անհայտների շարքից տեղափոխվելով հայտնիների շարքը՝ դառնալով հանրային «լուրջ» դեմք։ Եվ ըստ էության, հիմնական նպատակը այս «լսարանի» մեծացումն է:

Մյուս կողմից էլ՝ սուտը, մանիպուլ յացիաներն ու օդից կախված լուրերը դարձել են հանրային կատեգորիա։ Ավելի շատ պոպուլ յար է այն խոսքը, որի մեջ սուտը գերակշռում է։ Ու այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ ավելի շատ հակված լինեն ստին ու միֆերին, քան ճշմարտությանը։ Խոսքի արժեքի այս անկումը ոչ միայն ոչնչացնում է բովանդակային խնդիրների բարձրացման հնարավորությունը, այլև ընդհանրապես կազմաքանդում է հանրային դիսկուրսի ինստիտուտները։

Այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նկատվող մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգում նշաձողն անընդհատ իջեցվում է։ Եթե ռեֆորմներ էլ կատարվում են, ապա դրանք, ի վերջո, արդյունավետության բարձրացման հարց չեն լուծում։ Իսկ կադրային նշանակումների պարագայում ակնհայտ է դառնում, որ կրթվածությունը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլ հաճախ համարվում է խանգարող գործոն։ Մարդիկ կարող են առանց մասնագիտական փորձի, առանց լուրջ կրթական պատրաստվածության զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններ՝ միայն և միայն քաղաքական նկատառումների արդյունքում։ Կրթության թեմայով իշխանությունները անընդհատ խոսում են, ձևական օրակարգեր են կառուցում, նշում են, թե այն նորաձև է, սակայն իրականում պետությունը որևէ հետևողական ռազմավարություն չունի կրթական քաղաքականության ոլորտում՝ բացի ցուցադրական և մակերեսային բարեփոխումներից, որոնք հաճախ միայն խորացնում են ճգնաժամը։

Այս միջավայրում հանրային գիտակցությունը սնվում է շոուներով։ Իշխանական մեդիա հարթակները մեծ մասամբ ներկայացնում են սինթետիկ իրականություն, որտեղ կեղծ օպտիմիզմով ու ցուցադրական տեսարաններով փորձում են ծածկել իրական խնդիրները։ Այդ քարոզչական տեռորից տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանում խնդիրներ չկան, ապրում ենք իդեալական երկրում, որտեղ մարդիկ բավարարված են, սոցիալական պայմանները բարելավվում են, իսկ կառավարությունը ամեն հարց լուծում է մեծ արագությամբ։ Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է՝ աճող աղքատություն, գնաճ, գործազրկություն, կրթության և առողջապահության մակարդակի անկում, արժեզրկվող ինստիտուտներ ու քայքայվող արժեհամակարգ։

Այդ արժեզրկման ամենախոր և վտանգավոր օրինակներից մեկը պետականության հիմնասյուների դեմ տարվող համակարգային արշավն է։ Նախ՝ վարկաբեկվում է բանակը՝ պարբերաբար ներկայացվելով իբրև կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը պրոֆեսիոնալ բանակի անվան տակ պետք է ընդամենը սահմանապահ զորքերի վերածվի ու սահմանապահ գործառույթներ իրականացնի։ Պատահական չէ, որ խրախուսվում է «դեզերտիրությունն» այն համատեքստում, որ կարելի է գումար վճարել ու բանակում քիչ ծառայել։ Փաստացի բանակը հեղինակազրկվում է՝ համարվելով որպես մի կառույց, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ծառայելուց։ Ավելին, այն համարվում է «պատժախուց»:

Մյուս կողմից էլ՝ թիրախավորվում է Եկեղեցին՝ իբրև «չուլանացած» կառույց, որը չպետք է դեր ունենա հանրային կյանքում։ Այսինքն, այն մեծ դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնապահպանման գործում, ուղղակի զրոյացվում է։ Իսկ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների միտումներից մեկն էլ կառույցի վարկաբեկումն է այն համատեքստում, որ այն ոչ թե որպես ինստիտուտ դիտարկվի, այլ ընդամենն ասոցացվի որոշ մարդկանց կամ երևույթների հետ։

Պատմության աղճատումը, հերոսներից հրաժարվելը, հիշողության նսեմացումը և հայրենիքի գաղափարի փոխարինումը «խաղաղության դարաշրջանով», որի մեջ խաղաղության հասկացությունը պարզապես անիմաստ հույսերով ներշնչվելու ու հարմարվելու քարոզ է, վերածվում է ազգային դիմադրողականության վերացման իրական ծրագրի։ Եվ այս ամբողջ քաղաքական ռեժիմի կենտրոնում կանգնած է մեկ հիմնական գաղափար՝ իշխանության պահպանում ցանկացած գնով, անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց զոհաբերվեն արժանապատվությունը, լեզուն, կրթությունը, ինստիտուցիոնալությունը, հասարակական համերաշխությունը ու վերջապես նաև սեփական հայրենիքի ապագան։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ