Նիկոլ Արությունովը` Լիվենցևի անվան միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում հայ մարզիկներն ավարտել են մրցելույթները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, 81 կգ քաշային կարգում հանդես եկած Նիկոլ Արությունովը կիսաեզրափակիչում չկարողացավ հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին և բավարարվեց բրոնզե մեդալով: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արությունովը հաղթել էր ուզբեկ բռնցքամարտիկին:
Մրցումային առաջին օրը պարտվել էին Հայաստանի պատվիրակներ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը, Հենրիկ Սարգսյանը, Գոռ Երիցյանը: Քառորդ եզրափակիչում պարտվել էր նաեւ Վլադիմիր Մարգարյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



