Զիմբաբվեի նախագահը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երաշտի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն փետրվարի 5-ին արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել երկրի գյուղատնտեսական շրջանների մեծ մասում, որոնց պատուհասել Է երաշտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կառավարության հայտարարության մեջ:
Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, երկրի բնակչության 26 տոկոսը պարենային օգնության խիստ կարիք ունի:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալներով՝ անցյալ տարի անձրեւների բացակայության պատճառով Զիմբաբվեում սովի սպառնալիքի առջեւ Է հայտնվել 1,5 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



