Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։
«Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել է նա Դելավերում զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու միջոցառման ժամանակ։
Բայդենն առաջին անգամ հրապարակավ խոսել է իր հիվանդության մասին այն բանից հետո, երբ հանրությունը իմացավ դրա մասին։
Բայդենը նաև ասել է, որ գտնվում է հայտնի վիրաբույժի հսկողության ներքո, ով ինքն էլ հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը։ Նախկին նախագահի խոսքով՝ ապագայի վերաբերյալ իր կանխատեսումը մնում է դրական։




















































