Արտակարգ դեպք՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հաստաբուն ծառը քամու հետևանքով արմատից պոկվել ու տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Գրեթե 5 ժամից ավել ոչ միայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, այլ նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները չժամանեցին դեպքի վայր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































